Բանկերը վարկային արձակուրդ են տվել 550 հազար ֆիզիկական անձանց

04-06-2020 14:41

Բանկերն ու վարկային կազմակերպությունները հակաճգնաժամային նպատակներով արդեն իսկ վերանայել են մոտ 550 հազար ֆիզիկական անձանց 682 մլրդ դրամի վարկի գծով պարտավորությունները՝ 45 մլրդ դրամի չափով: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսինքն, վարկային արձակուրդներ են ձևակերպել: Բացի այդ, 17 400 իրավաբանական անձանց 640 մլրդ դրամի վարկի գծով 57 մլրդ դրամի ընթացիկ պարտավորությունների հետ կապված վարկային արձակուրդ են տրամադրել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Lragir.am,
04-06-2020 14:41