Ռուսաստանում պաշտոնյաներ են ձերբակալվել Ադրբեջանին կաշառքով ռազմական արտադրանք մատակարարելու համար

05-06-2020 11:10

Մոսկվայի դատարանը ձերբակալել է երեք անձի, որոնք անցնում են Ռուսաստանի Ադրյունաբերության և առևտրի նախարարության աշխատակցի կաշառք վերցնելու գործով: Այս մասին հայտնում է Կոմերսանտը: Հետաքննությունը հայտնել է, որ նախարարության ռազմատեխնիկական համագործակցության բաժնի ղեկավար Ռիզվան Գայրեբկովը 4․5 միլիոն ռուբլի կաշառք է ստացել Նիժեգորոդյան ավիացիոն միության գլախվոր տնօրեն Վասիլի Կլեպալովից, որ թույլտվոըւթյուն ստանա Ադրբեջանին երկակի նշանակության ապրանքներ վաճառելու համար: Կաշառքի միջնորդ է հանդես եկել Գայրեբկովի և Կլեպալովի ընդհանուր ծանոթ Սերգեյ Գարմաշը, որը պաշտոնյա է Օտար երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունում: Ձերբակալությունից հետո Գարմաշը խոստովանական ցուցմունք է տվել:  

Lragir.am,
05-06-2020 11:10