«Bentley»-ն 25 տոկոսով կկրճատի աշխատողների թիվը

05-06-2020 15:31

Բրիտանական ավտոկոնցեռն «Bentley»-ն մտադիր է աշխատանքից ազատել իր աշխատակազմի մոտ քառորդ մասը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնում է «Financial Times»-ը: Ըստ պարբերականի տեղեկությունների՝ 4 հազար 200 աշխատողից մոտ 1000-ը, ամենայն հավանականությամբ, կկրճատվի: «Մեր եկամուտներն արդեն կրճատվել են 25 տոկոսով, մեզ մնացել է  ընդամենը կես տարի, որ դա վերականգնենք, այնպես որ շատ դժվար կլինի այս տարի ընդունելի եկամուտ ունենալ»,- ասել է ընկերության գործադիր տնօրեն Ադրիան Հոլմարկը:

Lragir.am,
05-06-2020 15:31