Ալեքսիս Օհանյանը հեռացել է Reddit-ի կառավարման խորհրդից՝ հորդերելով իր փոխարեն սևամորթի նշանակել

06-06-2020 11:54

Reddit սոցցանցի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը ԱՄՆ-ում սևամորթ Ջորջ Ֆլոյդի մահվանից ու դրա հետևանքով սկիզբ առած իրադարձությունների հետո որոշել է հեռանալ ընկերության կառավարման խորհրդից՝ առաջարկելով իր փոխարեն սևամորթի նշանակել: Այս մասին նա հայտնել է Թվիթերի իր էջում: Օհանյանը, որն ամունսացած է հռչակավոր թենիսիստ Սերենա Ուիլյամսի հետ, նշել է․ «Ասում եմ սա որպես հայր, որը պետք է կարողանա բացատրել իր սևամորթ դստերը, երբ նա հարցնի՝ իսկ դու ի՞նչ ես արել»: Օհանյանը նաև 1 միլիոն դոլար է նվիրաբերել «Ճանաչիր իրավունքներդ» կազմակերպությանը: Նա խոստացել է Ռեդդիթի փայաբաժնից ստացած եկամտից հատկացնել սևամորթ համայնքի կարիքների համար և պայքարել ռասսայական ատելության դեմ:

Lragir.am,
06-06-2020 11:54