ՀՅԴ Հայրենադարձների Խորհրդատվութեան գրասենեակի շնորհակալությունը ՀՀ Պետական Եկամուտների կոմիտեին

30-07-2020 09:48

2020 թվականի հուլիսի 8-ին կազմակերպած մամուլի ասուլիսի ընթացքում  Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակը բարձրացրել էր մի շարք խնդիրներ, որոնցից մեկը վերաբերում էր հայրենադարձների` արտերկրից իրենց իրերը Հայաստան տեղափոխելու օրինական կարգին եւ քայլերի հստակության պակասին: Ուրախ ենք հայտնել, որ մեր կողմից այդ հարցը հրապարակավ բարձրաձայնվելուց հետո ՀՀ ՊԵԿ-ն իր կայքում հրապարակել է տեղեկատվական պարզեցված կարգ, ներառյալ՝ գծանկարներ, որոնք հայրենադարձին բացատրում են այն քայլերի հաջորդականությունը, որոնց հետեւելով նա ի վիճակի կլինի իր իրերը հասցնել Հայաստան՝ զերծ մնալով մաքսային պարտավորություններից: Մեր շնորհակալությունը հայտնելով ՊԵԿ-ին` հույս ենք հայտնում, որ բոլոր պետական մարմինները կգիտակցեն իրենց հստակ անելիքը, երկխոսություն կհաստատեն տարբեր խնդիրներով շահագրգիռ կազմակերպությունների հետ և հաշվի կառնեն վերջիններիս խելամիտ և կառուցողական առաջարկները: Հիշյալ տեղեկատվությունը՝ այստեղ․ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի Հայրենադարձների Խորհրդատվության Գրասենյակ  

Lragir.am,
30-07-2020 09:48