Օգոստոսի 1-3-ին սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում ենք․ Գագիկ Սուրենյան

01-08-2020 20:52

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օգոստոսի 1-3-ին սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում ենք, հատկապես երեկոյան և գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կնվազի ևս 2-4 աստիճանով»:

Lragir.am,
01-08-2020 20:52