Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում տեսչական մարմինն արձանագրել է խախտումների նվազում

01-08-2020 22:00

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները և ՀՀ ոստիկանության ծառայության աշխատակիցների հետ համատեղ շարունակել են ուժեղացված մշտադիտարկումներ և վերահսկողություն իրականացրել նաև հանգստյան օրերին: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ կառավարությունից, վաղ առավոտյան սկսված վերահսկողական աշխատանքներ են իրականացվել  մայրաքաղաքի Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում գործող հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ, որի արդյունքում տաքսի ավտոմոբիլներով փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտման դեպքեր չեն հայտնաբերվել: Կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում շուրջ երեք տասնյակի հասնող տրանսպորտային միջոցների նկատմամաբ իրականացված դիտարկման արդյունքում հայտնաբերվել է սահմանված քանակից ավել ուղևորներով փոխադրում իրականացնելու մեկ դեպք, որի հիմքով Ճանապարհային ոստիկանության կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն: Տեսչական մարմնի մասնագետները տեղում արձանագրված այլ թերությունների վերաբերյալ իրականացրել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, տվել պարտադիր կատարման ցուցումներ: Տեսչական մարմնի կողմից հանրային տրանսպորտի  գործունեության նկատմամաբ նման խիստ վերահսկողական աշխատանքները շարունակվում են նաև հանգստայան օրերի:

Lragir.am,
01-08-2020 22:00