Ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը Արցախում ծանր վիրավորվելուց հետո մահացել է

17-10-2020 20:19

Ազատամարտիկ, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը մահացել է Արցախում ծանր վիրավորում ստանալուց հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Ռուստամը, մեր ընկերը, մեր եղբայրը, մեր սև հովազը, «Սև հովազ» ջոկատի հրամանատարը էլ չկա: Րոպեներ առաջ հերոսի սիրտը կանգնեց»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Նաիրա Զոհրաբյանը: Նա հավելել է, որ Արցախում հակառակորդի անօդաչուն հարվածել էր  Ռուստամ Գասպարյանի մեքենային, ինչի հետևանքով նրա 29-ամյա որդին տեղում մահացել էր, իսկ Գասպարյանը՝ ծանր վիրավորվել: «Մեր հերոս բժիշկները թե՛ Ստեփանակերտում, թե՛ «Էրեբունի» կլինիկայում արեցին անհնարը՝ Ռուստամի, արցախյան բոլոր պատերազմներով անցած հերոս Ռուստամի կյանքը փրկելու համար:  Չստացվեց: Կյանքի հետ անհամատեղելի էին բեկորային վնասվածքները»,- հավելել է պատգամավորը:

Lragir.am,
17-10-2020 20:19