Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

17-10-2020 21:54

Հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եւ Հայաստանի արտգործնախարար ԶոհրաբՄնացականյանի հետ: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ կայքը: Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը: Լավրովը շեշտել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների  հոկտեմբերի 1-ի հայտարարության արդիականությունը: Զրույցի ընթացքում ընդգծվել է Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության դրույթներին խիստ հետևելու անհրաժեշտությունը, որը նախատեսում է հումանիտար նպատակներով կրակի դադարեցում: Վերահաստատվել է Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հիմնարար սկզբունքների հիման վրա շուտափույթ խաղաղ կարգավորման  հասնելու նպատակով առարկայական բանակցություններ սկսելու վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածության կարևորությունը:

Lragir.am,
17-10-2020 21:54