Այս պահին մենք մեր ՀՕՊ-ի հարցերը ինքներս լուծում ենք. Արծրուն Հովհաննիսյան

17-10-2020 22:15

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե Հայաստանի տարածքում հակաօդային պաշտպանության հարցով ՀԱՊԿ-ին դիմելու են, թե ոչ: «Այս պահին մենք մեր ՀՕՊ-ի հարցերը ինքներս լուծում ենք: Եվ ընդհանրապես ես մի քանի անգամ ասել եմ՝ մենք ինքներս ենք մեր կռիվը մղելու, մենք ինքներս ենք մեր հողը պաշտպանելու: Մեզ կարող են օգնել մեր ընկերները, դաշնակիցները, բայց մեր փոխարեն չեն կռվելու»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Lragir.am,
17-10-2020 22:15