Ադրբեջանում սիրիացի վարձկանների առկայությունն ապացուցող ևս մեկ ձայնային հաղորդագրություն է վերծանվել

17-10-2020 23:14

Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններին մասնակցելու համար Թուրքիայի կողից Ադրբեջան ուղարկվող սիրիացի վարձկանների ևս մեկ ձայնային հաղորդագրություն է վերծանվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այն վերծանել և թարգմանել է «Region Monitor»-ը: «Սուլթան Մուրադ» ահաբեկչական խմբավորման անդամներից մեկն իր զինակից ընկերներին ուղարկած ձայնային հաղորդագրությունում նշում է, որ իրենք ուղարկվում են Ադրբեջան: «Խմբի ղեկավարը հասավ ու ասում է, որ ուղղությունը դեպի Ադրբեջան է: «Լիբիա» ասվածը խաբուսիկ էր»,- նշում է ահաբեկչական խմբավորման անդամը: Ձայնային հաղորդագրությունը, որը հայտնվել է սիրիացի վարձկաններին սատարող արաբական տելեգրամյան ալիքներից մեկում, հրապարակվել է հոկտեմբերի 15-ին:

Lragir.am,
17-10-2020 23:14