Մակրոնի հայտարարությունը զինադադարի համաձայնության կապակցությամբ

17-10-2020 23:58

Հանրապետության Նախագահը ողջունում է մարդասիրական զինադադարը, որը հայտարարվել է այսօր երեկոյան Հայաստանի և Ադրբեջանի կողմից համատեղ` Մինսկի խմբի հետ համաձայնեցված վերջին օրերի և ժամերի ֆրանսիական միջնորդության արդյունքում: Այս հրադադարը պետք է լինի անվերապահ և խստորեն պահպանվի երկուստեք: Ֆրանսիան կլինի չափազանց հետևողական և կմնա հանձնառու, որպեսզի ռազմական գործողությունները տևականորեն դադարեցվեն, և շուտով սկսվեն արժանահավատ քննարկումներ: Հաղորդագրության աղբյուրը` https://www.elysee.fr/emmanuel-macron/2020/10/17/treve-humanitaire-armenie-azerbaidjan  

Lragir.am,
17-10-2020 23:58