Զինադադարի ռեժիմի պահպանման դեպքում ՊԲ-ն պատրաստ է շրջափակված ադրբեջանական զորքերին մարդասիրական միջանցք տրամադրել. Վահրամ Պողոսյան

18-10-2020 00:07

Ադրբեջանի կողմից մարդասիրական զինադադարի ռեժիմի պահպանման դեպքում, Արցախի Պաշտպանության բանակը պատրաստ է շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական զորքերին մարդասիրական միջանցք տրամադրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Եթե նախատեսված ժամից սկսված Ադրբեջանը պահպանում է մարդասիրական զինադադարի ռեժիմը, ՊԲ-ն պատրաստ է շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական զորքերին մարդասիրական միջանցք տրամադրել», ասաց Պողոսյանը:

Lragir.am,
18-10-2020 00:07