Մենք իմացել ենք, որ այս պահը գալու է, սա մեր վերջին 500 տարվա պրոբլեմների հանգուցալուծումը պետք է լինի. Նիկոլ Փաշինյան

21-10-2020 17:13

Սա մեր վերջին 30 տարվա պրոբլեմների հանգուցալուծումը չպետք է լինի, սա մեր վերջին 500 տարվա պրոբլեմների հանգուցալուծումը պետք է լինի: Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերով ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եվ ինձ համար կրկին բանաձևը նույնն է, որ Հայաստանի, հայ ժողովրդի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես: Եվ դու պետք է գործես, որովհետև գործելու ժամանակն է: Մեր ոչ մի ծնունդ ու կնունք չի անցել առանց մեր զինվորների, սպաների, բանակի կենացով: Եվ դա շատ լավ բան է, դա նշանակում է, որ նույնիսկ ուրախության պահին մենք իմացել ենք, որ բանակից ու կռվից կարևոր բան չկա: Մենք իմացել ենք, որ այս պահը գալու է: Հետևաբար, մենք մեր ասածի հետևից պետք է գնանք»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանը Հայաստանում բնակվող արցախցիներին, նրանց, ովքեր ուսանողներ են կամ աշխատանքի բերումով Հայաստանում են, կոչ արեց հենց հիմա շարժվել դեպի Ստեփանակերտ՝ զինվորագրվելու կամավորական ջոկատներին:

Lragir.am,
21-10-2020 17:13