Կողմերը պետք է պահպանեն հրադադարը և վերադառնան բանակցությունների առանց որևէ պայմանի․ Շառլ Միշել

21-10-2020 18:08

Եվրոպական խորհրդի ղեկավար Շարլ Միշելը Բրյուսելում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման կարևորությունը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Լեռնային Ղարաբաղում բռնությունը պետք է կանգնեցվի: Հայաստանի նախագահի հետ զրույցում ես կրկնել եմ մեր խորագույն մտահոգությունը շարունակվող մարտական գործողությունների առթիվ: Կողմերը պետք է պահպանեն հրադադարը և վերադառնան բանակցությունների առանց որևէ պայմանի», – գրել է Միշելը Թվիթերի իր էջում: Միշելի խոսքով, արտաքին միջամտությունը ղարաբաղյան հակամարտությանն անթույլատրելի է:

Lragir.am,
21-10-2020 18:08