Հայ համայնքը Բրյուսելում զանգվածային ավտոերթ է կազմակերպել դեպի ՆԱՏՕ-ի և ԵԽ գրասենյակներ

21-10-2020 20:16

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հայ համայնքը զանգվածային ավտոերթ է անցկացրել՝ ի պաշտպանություն Արցախի Հանրապետության: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ակցիայի մասնակիցները ավտոերթով շարժվել են դեպի ՆԱՏՕ-ի և Եվրախորհրդարանի գրասենյակներ: Ակցիայով մասնակիցները փորձել միջազգային հանրության ուշադրությունը գրավել Արցախի դեմ  ընթացող պատերազմի, ինչպես նաև Ադրբեջանի կողմից կատարված ռազմական հանցագործությունների վրա: Ավտոերթի մասնակիցները իրենց մեքենաներին փակցրել են ՀՀ եւ Արցախի դրոշները, ինչպես նաեւ Արցախին աջակցող գրառումներով պաստառներ: Ավթոերթին մասնակցել են նաև Ֆրանսիայից, Գերմանիայից, Հոլանդիայից ժամանած հայերը:

Lragir.am,
21-10-2020 20:16