Կոչ իտալական իշխանություններին՝ ճանաչել Արցախի հանրապետությունը

21-10-2020 20:26

Միլանի Քաղաքային խորհրդի անդամ Մատտեո Ֆորտեի կողմից ներկայացված միջնորդություն հետեւյալ բովանդակությամբ՝ Կոչ իտալական իշխանություններին ճանաչել Արցախի հանրապետությունը Հաշվի առնելով այն, որ՝ Արդեն երկու շաբաթից ավելի է, ինչ Արցախի հանրապետության խաղաղ բնակչությունը եւ բոլոր ենթակառուցվածքները (ներառյալ հիվանդանոցները, դպրոցները, բնակելի շենքերը եւ քաղաքացիական պաշտպանության օբյեկտները) ենթարկվում են գնդակոծման եւ ավերվում են հրթիռային հարձակումների միջոցով Ադրբեջանի զինված ուժերի կողմից, որոնց անմիջականորեն եւ ակնհայտ աջակցում են Թուրքիայի զինված ուժերը, ներառյալ իսլամական ահաբեկչական խմբերի միջոցով, որոնք, Թուրքիայի տարածքով Սիրիայից հատուկ բերվել են տարածաշրջան այդ նպատակի համար: Արցախի հանրապետությունը խորհրդանիշ է ամբողջ հայ ազգի համար, որը սփռվել է ամբողջ աշխարհով մեկ Օսմանական Թուրքիայի կողմից իրականացված քսաներորդ դարի առաջին ցեղասպանության պատճառով: Նրա սարերի գրկում է, որ հայ քաղաքակրթությունը դարեր ի վեր փոխանցվել է սերնդեսերունդ: Այստեղից են կյանք առել տարբեր պատմական շրջաններում մշակութային վերածննդի եւ ինքնորոշման եւ ազգային ինտեգրման բազմաթիվ նախաձեռնություններ: Արցախի հանրապետությունը ավելի քան մեկ դար պահանջել է միանալ նախկին Հայաստանի Սովետական հանրապետությանը, իսկ արդեն երեսուն տարի է, ինչ պահանջում է դառնալ ինքիշխան պետություն: Ժամանակն է եկել, որ ամբողջ աշխարհը պաշտոնապես ճանաչի այս երկիրը, որն արդեն դե ֆակտո հանրապետություն է՝ իր իսկ ժողովրդի կողմից ժողովրդավարական ընտրությունների միջոցով ընտրված պետական կառուցվածքով եւ կառավարման համակարգով: Հայկական ծագում ունեցող Իտալիայի քաղաքացիները՝ Իտալիայի հայերի միության անդամները, կոչ են անում Իտալիայի պետական մարմիններին ճանաչել այս փոքրիկ երկիրը, որպեսզի այն դառնա մեր կառավարության լիիրավ զրուցակիցը: Ճանաչելով այն՝ մենք ոչ միայն կվերականգնենք պատմական եւ մերօրյա արդարությունը, այլեւ կօգնենք դադարեցնել այն ծանր ռազմական գրոհները, որոնք այս պահին իրագործվում են ադրբեջա-թուրք-ահաբերկչական տրիումվիրատի կողմից: Այս գրոհները բազմաթիվ մահերի եւ վիրավորումների պատճառ են դառնում խաղաղ բնակչության շրջանում եւ ավերվածություններ են առաջացնում ենթակառուցվածքներում: Նկատի ունենալով այն, որ՝ Այս գործողությունները տեղի են ունենում որպես երկու ամիս առաջ հայկական տարածքների վրա իրականացված հարձակումների շարունակություն: Ադրբեջանի հանրապետության ագրեսիվ քաղաքականությունը, որին մշտապես աջակցում է Թուրքիայի կառավարությունը՝ տրամադրելով իր ռազմական խորհրդականներին եւ մեկ ամսից ավել շարունակ Սիրիայից Ադրբեջան ուղարկելով Իսլամական պետության (ISIS) ահաբերկիչների, հող է նախապատրաստում վերջնականապես ապակայունացնելու Կովկասը, որտեղով անցնում են Եվրոպայի համար կարեւորագույն նավթա եւ գազամուղեր, Ադրբեջանական դիվանագիտությունը մերժում է ԵԱՀԿ դիտորդների ներկայությունը շփման գծում, ինչպես առաջարակվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների կողմից, Հայակական ծագում ունեցող Իտալիայի քաղաքացիները շեշտում են, որ այս գործելաոճը 800ականներին ծնված եւ Միություն ու առաջադիմություն կուսակցության կողմից իր գագաթնակետին հասած թուրքական ազգայնական քաղաքականության ժամանակակից դրսեւորումն է, Այս քաղաքականությունը պատասխանատվություն է կրում հայերի դեմ իրականացված քսաներորդ դարի առաջին ցեղասպանության իրականացման համար, որի հետեւանքով եղան ավելի քան մեկ ու կես միլիոն անմեղ զոհեր 1915-1922թթ.: Այդ շրջանում հայերը Արեւմտյան Հայաստանի յոթ շրջաններում մեծամասնություն էին կազմում: Միունույն ժամանակահատվածում այլ ազգային փոքրամասնություններ, ինչպիսիք են ասորիները, հույները և արևելյան քրիստոնյաները նույնպես զոհաբերվեցին մի ցավալի նպատակի համար, որը առաջացրեց մեծ թվով փախստականներ եւ պատանի փրկվածներ, Այսօր, ավելի քանի մեկ դար հետո, այս հանցագործությունները, որոնց մասին արեւմտյան աշխարհը երկար ժամանակ լուռ է մնացել, Էրդողանի ազատասպան ավտորիտարիզմը դարձնում են անխուսափելի իրողություն: Տասնյակ խաղաղ բնակիչների մահը եւ երեխաների ու պատանիների վիրավորումները որպես զենք են կիրառվում Ադրբեջանում եւ Թուրքիայում ներքին կայությունը ապահովելու համար. երկրներ, որոնք ազատությունների, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների մասով համաշխարհային դասակարգման մեջ վերջին տեղերն են զբաղեցնում: Իշխանության այսպիսի կենտրոնացմանը զուգընթաց, հատկապես Ադրբեջանում, գրանցվում են խոսքի ազատության եւ այլակարծության խիստ սահմանափակումներ, ինչը սատարվում է Ալիեւների դինաստիայի կողմից, Այլեւս անթույլատրելի է ականատես լինել Եվրոպայի կողմից ուղիղ եւ արդյունավետ միջամտությունների բացակայությանը՝ ուղղված նախագահ Ալիեւի ամբարտավանության կասեցմանը, որը, օգտագործելով Լեռնային Ղարաբաղի հարցը, ճնշում է իր ներքին ընդդիմությանը, ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԵՒ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻՆ. Կոչ անել մեր ազգային իշխանություններին ճանաչել Արցախի հանրապետությունը, որպես քաղաքակրթական քայլ, որը կարող է հանդիսանալ ոչ միայն որպես արդար քայլ, այլ նաեւ եւ հատկապես կարող է վերջ դնել այն երկարատեւ լռությանը, որը բոլորին դարձնում է հանցագործների մեղսակից, Միլանի քաղաքապետարանի կողմից համերաշխություն հայտնել Արցախի հանրապետության ժողովրդին, Առանց ավելորդ երկմտանքի դատապարտել ադրբեջանական հերթական ագրեսիան Արցախի հանրապետության դեմ, Կառավարությանը տեղյակ պահել տեղի ունեցող իրադարձությունների մասին, որպեսզի վերջինս համապատասխան ատյաններին տեղեկացնի կովկասյան տարածաշրջանում Թուրքիայի նախագահի բազմակի միջամտությունների մասին, Ապահովել հարցի առավելագույնս հրապարակայնությունը, որպեսզի Միլանի, ինչպես նաեւ ամբողջ Իտալիայի բնակչությունը, տեղյակ լինեն Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների ու ընդհանրապես քրիստոնյաների, քրդերի եւ այլ ազգային փոքրամասնությունների դեմ պատմական եւ ժամանակակից ագրեսիաների մասին, Կոչ անել Կրթության նախարարին բոլոր մակարդակների դպրոցների կրթական ծրագրերում ներառել այս տարածաշրջանի պատմության խորը ուսումնասիրություն՝ սկսած 900ականների սկզբից: Ստորագրել են քաղաքային խորհրդի անդամներ՝ Մատտեո Ֆորտեն, Լաուրա Մոլտենին, Լուիջի Ամիկոնեն, Ֆրանկո Դ’Ալֆոնսոն, Մարկո Ֆումագալլին, Ալեսսանդրո Դե Կիրիկոն, Բազիլիո Րիցցոն, Անդրեա Մասկարետտին, Մանֆրեդի Պալմերին, Պատրիցիա Բեդորին, Գաբրիելե Աբբիատին, Մասսիմիլիանո Բաստոնին:

Lragir.am,
21-10-2020 20:26