Պոմպեոն չի բացառել «բոլորին ձեռնտու դիվանագիտական լուծումը» Ղարաբաղում

21-10-2020 20:26

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հաստատել է, որ այս շաբաթ բանակցություններ է վարելու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններին վերջ դնելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Պոմպեոն ասել է, որ հանդիպումները կայանալու են հոկտեմբերի 23-ին: Պոմեպոյի խոսքով, «գետնի վրա բարդ իրավիճակ է»: «Սա բարդ դիվանագիտական իրավիճակ է: Մեր տեսակետը, ինչպես և գրեթե բոլոր եվրոպական երկրներինը, այն է, որ առաջ գնալու ճիշտ ճանապարհը կոնֆլիկտը դադարեցնելը, ապաէսկալացիան ապահովելու անհրաժեշտության մասին հայտարարելն է: Ոչ մի երկիր չպետք է միջամտի՝ յուղ լցնելով այդ կոնֆլիկտի վրա, չպետք է զենք, աջակցություն տրամադրեն: Հետո, այդ փուլում, հնարավոր է ձեռքբերվի բոլորին ձեռնտու դիվանագիտական լուծումը: Այդ մասին խոսելում եմ նրանց հետ ուրբաթ օրը», – ավելացրել է Պոմպեոն:

Lragir.am,
21-10-2020 20:26