Ադրբեջանական էյֆորիան անկում է ապրում․ Հրապարակ

22-10-2020 08:10

«Հրապարակ» թերթը գրում է. «Բանակցություններն ու հրադադարը մերժող Ադրբեջանը մեծ ախորժակ ունի եւ կարծում է, որ կարողանալու է հաղթել պատերազմում: Նրանց ծրագրերի մեջ մտնում է Լաչինի միջանցքը գրավելով՝ Արցախ-Հայաստան կապն ընդհատելը, որ Արցախը հայտնվի աքցանի մեջ եւ այլեւս որեւէ օգնություն չկարողանա ստանալ Երեւանից: Օղակի մեջ առնված Արցախին ու Հայաստանին հույս ունեն պարտադրել կապիտուլյացիայի ծրագիր, որի մեջ կմտնի ոչ միայն 5 շրջանների վերադարձը, այլ նաեւ մյուս 2 շրջաններն ու Շուշին: Բայց նախօրեին մեր զորքի առաջխաղացման արդյունքում էյֆորիան Ադրբեջանում խիստ նվազել է, իսկ խուճապային տրամադրությունները գլուխ են բարձրացրել, եւ եթե այս վիճակը պահպանվի, թշնամու ախորժակը նույնպես խիստ կնվազի»:

Lragir.am,
22-10-2020 08:10