Եվս մեկ կանադական կապ մահաբեր զենքի հետ

22-10-2020 11:08

Ոչ մի րոպե հանգիստ չեն ունենալու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ լենա Նազարյանը եւ տեղադրել Էդգար Մանուկյանի գրառումը. Եվս մեկ կանադական կապ մահաբեր զենքի հետ Ուրեմն ինչ է պարզվում: Թուրքական Բայրաքթար դռոններին մատակարարվում է նաև Rotax 912 տիպի շարժիչներ, որն արտադրվում է Կանադական Bombardier ընկերության Ավստրիական BRP Rotax կոչվող դուստր ձեռնարկությունում: Այն ամենը ինչ պետք է իմանալ ովքեր են զինում թուրքադրբեջանական ավազակապետությանը: Ոչինչ, մենք մեր սխալը մեր ձեռքով կուղղենք: Իշխող լիբերալ կուսակցության ոչ մի երեսփոխան ոչ մի հանգիստ վայրկյան չպետքա ունենա, մենք հաշիվ ունենք իրենցից պահանջելու և ուրբաթ օրը դա անելու ենք Օտտավայում:

Lragir.am,
22-10-2020 11:08