Գավառի պետթատրոնը արցախցի փոքրիկների համար կազմակերպեց բացօթյա ներկայացում

22-10-2020 13:11

Գավառի մանկատան հարեւանությամբ գտնվող մանկական այգում Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքների երեխաներին ուրախ տրամադրություն պարգեւեցին Գեղարքունիքի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դերասանները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից՝ փոքրիկ հանդիսատեսի համար բեմադրվեց Գեւորգ Սարգսյանի «Կախարդական սփռոց» մանկական ներկայացումը: Արցախցի փոքրիկների ու նրանց ուղեկցող մայրերի հետ զրուցեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ տեղեկանալով նրանց կացության համար անհրաժեշտ պայմանների  ապահովման, ինչպես նաեւ մտահոգող խնդիրների մասին: Գնել Սանոսյանի հանձնարարությամբ Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը բացօթյա մանկական ներկայացումներով հանդես կգա նաեւ մարզի այլ  համայնքներում բնակվող արցախցի փոքրիկների առջեւ: Ներկայացման ավարտին արցախցի երեխաներին քաղցրավենիք բաժանվեց:

Lragir.am,
22-10-2020 13:11