DLA Piper և The Livingston Group լոբբիստական ընկերությունները հրաժարվել են ներկայացնել Ադրբեջանի շահերը

22-10-2020 13:07

Ամերիկայի հայկական համագումարը հայտարարել է, որ Ամերիկյան երկու խոշոր լոբբիստական ընկերություն հրաժարվել են ներկայացնել ադրբեջանական շահերը Վաշինգտոնում և մերժել են Բաքվի «արյունոտ փողերը»: Ինչպես հաղորդում է համագումարը՝ վկայակոչելով նախաձեռնության հեղինակներ Էնթոնի Բարսամյանին ու Վան Գրիգորյանին, արվելու է հնարավորը, որպեսզի այլ կազմակերպություններ էլ վարվեն նույն կերպ: «Ալիևի ռեժիմի հետ չասոցացվելու համար, որի պարագլուխը (Նախագահ Իլհամ Ալիևը) խոստացավ քրիստոնյա հայերին «շների պես սրբել», այդ ընկերությունները պետք է դադարեցնեն արյունոտ փող վերցնել Ադրբեջանից և Թուրքիայից, եթե նրանք ունեն ամերիկյան հայրենասիրության գիտակցություն կամ զգացում», նշված է հայտարարության մեջ: ԱՄՆ մեկ միլիոնանոց հայ համայնքը լուրջ ազդեցություն ունի ԱՄՆ օրենսդիրում, և համայնքային կազմակերպությունները շարունակում են Ադրբեջանի շահերը ներկայացնող լոբբիստական կազմակերպությունների հետ տարվող բացատրական աշխատանքը:

Lragir.am,
22-10-2020 13:07