Հիմնավոր պատճառ հայկական կողմից տարածքային զիջումների վերաբերյալ կետերի կիրարկումն առկախելու համար

21-11-2020 17:09

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը նոյեմբերի 17-ի իր հայտարարությամբ արձանագրել է, որ նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ավտոճանապարհից անհետացել են ՀՀ և ԱՀ քաղաքացիներ, որոնք ինչպես պարզ է դարձել հետագայում՝ գերեվարվել են ադրբեջանական ուժերի կողմից: Խաղաղ քաղաքացիների գերեվարմամբ Ադրբեջանը հաջորդ օրն իսկ խախտել է հրադադարի հաստատման քաղաքական պայմանավորվածությունը: Պայմանավորվածությամբ նախատեսվում էր քաղաքացիական անձանց ու բեռների անվտանգ տեղաշարժի երաշխիքներ: Պայմանավորվածություն ձեռք բերելու հաջորդ օրն իսկ դրանց այսպիսի աղաղակող խախտումը դառնում է հիմնավոր պատճառ՝ պահանջելու, որ հայկական կողմից տարածքային զիջումների վերաբերյալ կետերի կիրարկումը պետք է առկախել՝ մինչև խնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինկի խմբի ձևաչափ վերադառնալը և այդ ձևաչափում վերջնական երաշխիքների հաստատումը: «Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմին

Lragir.am,
21-11-2020 17:09