Լևոն Զուրաբյանը և Լևոն Տեր-Պետրոսյանն իրենց գծի մեջ են, այս օրերին իրենց ուզածը եղավ. Իշխան Սաղաթելյան

21-11-2020 17:42

«Լևոն Զուրաբյանը և Լևոն Տեր-Պետրոսյանն իրենց գծի մեջ են, իրենք միշտ մտածել են, որ հողերը պետք է զիջենք, որ լավ ապրենք: Եվ կարծես թե այս օրերին իրենց ուզածը եղավ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանի կողմից ՀՅԴ հասցեին հնչեցրած մեղադրանքներին: Սաղաթելյանի խոսքով՝ Դաշնակցության 30 տարվա կարգախոսը եղել է այն, որ Հայաստանն ու Արցախը պետք է զարգանան՝ չզիջելով: «Եվ դա միայն կարգախոս չի եղել, դրա համար մենք ամեն ինչ արել ենք և հիմա էլ շարունակում ենք անել, որվհետև մենք երբեք չենք կարող համակերպվել Շուշիի կամ Հադրութի կորստի հետ: Սա չի նշանակում, որ մենք մեր ժողովրդին վաղը տանելու ենք արկածախնդրության կամ նոր պատերազմի, բայց նաև չենք կարող մոռանալ կամ  համակերպվել սրա հետ: Այո, ճիշտ ժամանակին, երբ ստեղծենք այդ հզոր պետությունը, մեր կորցրածը պետք է հետ բերենք»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Lragir.am,
21-11-2020 17:42