Մխիթարյանը «Պարմա»-ի դեմ խաղի ընդհանուր հայտացուցակում է

21-11-2020 19:34

Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան ներկայացրել է «Պարմա»-ի դեմ առաջիկա խաղի ընդհանուր հայտացուցակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «գայլերի» 23 ֆուտբոլիստների շարքում է նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Վերջինիս օրեր առաջ չէր միացել ազգային ընտրանուն Ազգերի լիգայի վերջին տուրերի հանդիպումների համար, քանի որ «Ռոմա»-ն չէր թույլատրել նրան: Սերիա Ա-ի 7 տուրերից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում 4-րդն է և ունի 14 միավոր: 17 միավորով առաջատարը «Միլան»-ն է:

Lragir.am,
21-11-2020 19:34