Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց

21-11-2020 21:01

«Իրավապահ մարմինների գործողություններն ուղղորդված են իմ անձի դեմ: Ինձ ձերբակալելը ոչ միայն իրավաչափ չէր, այլև ողջամիտ չէր»,- քիչ առաջ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը՝ դուրս գալով ՁՊՎ-ից, տեղեկացնում է Փաստինֆոն: Ավելի վաղ հայտնել ենք, որ Սաղաթելյանը ձերբակալվել էր Արցախի հողերը Փաշինյանի կողմից ադրբեջանցիներին հանձնելու դեմ բողոքի ակցիաների առթիվ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի կասկածանքով՝ օրենքով սահմանված կարգի խախտման հավաքներ կազմակերպելու համար: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, ոչ իրավաչափ է ճանաչել Սաղաթելյանի ձերբակալությունը՝ բավարարելով պաշտպանի բողոքը՝ արձանագրելով, որ ձերբակալման հիմքերը բացակայում են:

Lragir.am,
21-11-2020 21:01