Միհրան Հակոբյանն ազատ կարձակվի․ դատարանը նրա ձերբակալությունը ոչ իրավաչափ է ճանաչել

21-11-2020 21:05

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն ազատ կարձակվի: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, բավարարել է Միհրան Հակոբյանին ձերբակալելու մասին որոշման դեմ պաշտպանի բողոքը ու ոչ իրավաչափ ճանաչել Հակոբյանի ձերբակալությունը: Պաշտպան Միքայել Շիխիմյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ Հակոբյանը շուտով ազատ կարձակվի ՁՊՎ-ից: Փաստաբանը տեղեկացրեց, որ դատարանի որոշմանն ամբողջությամբ դեռ չի ծանոթացել, բայց դատարանն ամբողջությամբ ոչ իրավաչափ է ճանաչել ձերբակալման որոշումը՝ և՛ հիմքերի, և՛ նպատակների տեսանկյունից:

Lragir.am,
21-11-2020 21:05