related topics
«Ադրբեջանական բանակ» անվանումով հանցավոր խմբավորումները շարունակում են ռազմական հանցագործություններ իրականացնել. Այս անգամ նրանք ռուսական համազգեստով մտել են հայկական գյուղեր: Բրիտանացի կինոռեժիսոր Էմիլ Հեսենը ինսթագրամի իր էջում հայտնել է, որ մի քանի ադրբեջանցի՝ հագնելով ռուս խաղաղապահների համազգեստ, ներխուժել են Արցախի հայկական գյուղեր ՝ տեղի բնակիչներին սպանելու եւ առեւանգելու նպատակով: Նրանցից մեկին հաջողվել է ձերբակալել: Հեսենը ցույց է տվել այն համազգեստը, որը գտել են ադրբեջանական կողմում: Նշենք, որ կինոռեժիսորը Մարտունիում է գտնվում: