Երևանում կիրակի օրը երթ կանցկացվի՝ պատերազմում զոհվածների, անհետ կորածների ու գերեվարվածների լուսանկարներով

28-11-2020 15:22

Երևանում կիրակի օրը երթ կանցկացվի՝ պատերազմում զոհվածների, անհետ կորածների ու գերեվարվածների լուսանկարներով: Երթի մասնակիցները կդիմեն Հայաստանում օտարերկրյա դեսպանատներին, որպեսզի միջազգային հանրությունը ստիպի Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին: Այս մասին որոշվեց այսօր արվեստագետների նախաձեռնած հանրահավաքում: Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն ասաց, որ ակցիայի մասնակից տարբեր մարդիկ առաջարկություններ են անում, սկսած նրանից, որ կարելի է երթ կազմակերպել՝ «Бессмертный полк»-ի նման՝ զինծառայողների նկարներով դուրս գալ փողոց: «Бессмертный полк-ը արտակարգ իդեա է: Վաղը՝ ժամը 12-ին հավաքվենք Օպերայում: Բոլոր այն տղաները, որոնք կորած են, գերի են, չեն վերադարձել այս ահավոր պատերազմից, նրանց նկարներով անցնենք Երևան քաղաքում՝ դեսպանատներով»,- ասաց նա: Նշենք, որ այսօրվա ակցիայում արվեստագետները փորձում են միջազգային  կառույցների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում գտնվող հայ գերիների շուտափույթ վերադարձի հարցի վրա:

Lragir.am,
28-11-2020 15:22