Ռեստորանում փլուզման հետևանքով կին է մահացել

29-11-2020 16:13

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 29-ին, ժամը 12:12-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող «Օդալեն» ռեստորանի խոհանոցի առաստաղը փլուզվել է: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու խմբեր, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը: Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել Սիրանուշ Ն․-ի (ծնված 1958 թ․) դին:

Lragir.am,
29-11-2020 16:13