Ադրբեջանի համար այս պատերազմի արդյունքներն իրենց մեջ մի շարք ծուղակներ են պարունակում

29-11-2020 21:09

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ Ինչու եմ ես լավատեսորեն տրամադրված մեր վաղվա օրվա նկատմամբ: Զարգացման նպաստավոր հնարավորություններ ունենք, եթե ճիշտ աշխատենք, Արցախն էլ մերն է, Շուշին էլ է մերը լինելու, Հադրութն էլ, եթե խելքով գործ անենք: Մերժվածին երբ ուղարկենք համապատասխան վայրն, ավելի մանրամասն կանդրադառնամ մեր հնարավորություններին: Ադրբեջանի համար այս պատերազմի արդյունքներն իրենց մեջ մի շարք ծուղակներ են պարունակում: Շուշին, Քյալբաջարը իրենց համար վանդակներ են, ռուսական բազան Արցախում իրական անկախության կորուստ եւ մի շարք աշխարհաքաղաքական խնդիրներ:

Lragir.am,
29-11-2020 21:09