Ստեփանակերտի անվճար ավտոբուսները վատ եղանակի պատճառով նոյեմբերի 30-ին ուղերթ չեն կատարի

29-11-2020 23:17

Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից դեպի Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսները վաղը` նոյեմբերի 30-ին, եղանակային վատ պայմանների պատճառով չեն մեկնի: Այս մասին տեղեկացրին Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից և Երևանի քաղաքապետարանից: «Հետագա օրերի ուղերթների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրության մեջ»:

Lragir.am,
29-11-2020 23:17