Մեր բանակի հերոսապատումների նյութերը շարունակվելու են. Արծրուն Հովհաննիսյան

30-11-2020 00:06

Մեր բանակի հերոսապատումների նյութերը շարունակվելու են: Բացի ցանցում հրապարակելուց ժամանակի ընթացքում նաև գիրք ենք հրապարակելու: Լինելու են առանձին դեպքեր, հերոսություններ, կերպարներ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը: «Դրան զուգահեռ, անդրադառնալու եմ նաև ռազմագիտական նյութերիս, նախ հներին, որոնք գրել եմ դեռ տաս և ավելի տարի առաջ կամաց կամաց մոտենալով մեր օրեր: Ներկայացնելու եմ պարանում գտնվող գրքերս, որոնք արդեն տպված պետք է լինեին և մեր ապագա բանակին առնչվող հայեցակարգային առաջարկներ հոդվածների տեսքով»,-գրել է նա:

Lragir.am,
30-11-2020 00:06