ՌԴ ՊՆ-ն Ստեփանակերտում դաշտային հոսպիտալ է տեղակայել

30-11-2020 10:01

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Ստեփանակերտում դաշտային հոսպիտալ է տեղակայել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ նախօրեին հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը Երևանից տեղափոխվել է Ստեփանակերտ: Շարասյանն ուղեկցել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պարեկային խմբերը և ռազմական ոստիկանությունը: Ռազմական հոսպիտալի մոդուլները տեղակայվել են Ստեփանակերտ քաղաքի օդանավակայանի տարածքում: Հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումները կսպասարկեն ռուս խաղաղապահներին, ինչպես նաև կտրամադրեն անհրաժեշտ բժշկական  օգնություն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը:

Lragir.am,
30-11-2020 10:01