Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 356 նոր դեպք, ապաքինվել է 1078 քաղաքացի, մահացել 22-ը

30-11-2020 11:11

Հայաստանում նոյեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 135124 դեպք, որոնցից 108442-ն` առողջացած: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 23976 բուժառու: Վերջին 24 ժամում արվել է 1098 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 510127 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 356 նոր դեպք և 1078 առողջացած (հաստատված դեպքերի քիչ լինելը պայմանավորված է շաբաթ և կիրակի օրերի հետ): Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2164 (ավելացել է ևս 22-ով) դեպք: Արձանագրվել է նաև մահվան 4 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 542 է:

Lragir.am,
30-11-2020 11:11