Հայաստան-Արցախ միջպետական մայրուղու որոշ հատվածներ դժվարանցանելի են

30-11-2020 00:00

Արցախի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, isk ՀՀ-ից դեպի Արցախ միջպետական մայրուղու որոշ հատվածներ` դժվարանցանելի: Այս մասին տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Վայոց ձորի մարզի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում ձյուն է տեղում: Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույց է: Դժվարանցանելի է Գորիս-Բերձոր ավտոճանապարհը: Լիսագոր-Շուշի հատվածում մառախուղ է և թույլ տեսանելիություն: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Lragir.am,
30-11-2020 00:00