Խինես Մելենդեսը չի շարունակի աշխատանքը Հայաստանում

04-12-2020 17:36

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը պայմանագրի ավարտին հեռանալու է Հայաստանից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատասխանելով լրագրողների հարցերին այս մասին հայտնել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը: «Նրա հեռանալուց հետո համագործակցությունը չի դադարի, նա երբեմն-երբեմն կայցելի մեզ, կօգնի` իր խորհուրդներով, դասախոսություններով, ֆուտբոլի զարգացմանը Հայաստանում», ասաց Մելիքբեկյանը, նշելով, որ Մելենդեսի աշխատանքի ընթացքում հայկական ֆուտբոլը մեծ ձեռքբերումներ ունեցավ:

Lragir.am,
04-12-2020 17:36