Ազգային մարզադաշտի կառուցման հարցը փակ չէ. Արմեն Մելիքբեկյան

04-12-2020 17:47

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային մարզադաշտ կառույցի հարցը պահում է ուշադրության կենտրոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատասխանելով լրագրողների հարցերին, այս մասին հայտարարեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը: «Կան ներդրողներ, ովքեր հետաքրքրված են եղել ազգային մարզադաշտի կառուցման հարցում: Եղել են նաև քննարկումներ կառավարության և ներդրողների հետ: Բայց հասկանալի է` Covid-19-ի հետևանքները և պատերազմը տնտեսության վրա շատ բան փոխեցին: Հիմա` այս իրավիճակում, մենք նորից պետք է թարմացնենք մեր բոլոր կապերը, կապված ազգային մարզադաշտի կառուցման հետ: Ազգային մարզադաշտի կառուցման հարցը փակ չէ»,-ասաց ՀՖՖ նախագահը: Մելիքբեկյանը հույս հայտնեց, որ հաջորդ տարի ստադիոնի կառուցման հետ կապված քննարկումները նորից առարկայական կլինեն:

Lragir.am,
04-12-2020 17:47