ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի պայմանագրի մշակումը նախատեսվում է ավարտել 2021-ի հունվարից ոչ ուշ

04-12-2020 17:46

Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման վերաբերյալ միջազգային պայմանագրի մշակումը նախատեսվում է ավարտել ընթացիկ տարվա դեկտեմբերին կամ 2021 թվականի հունվարին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչն՝ ամփոփելով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները: Նա նշել է, որ նիստի օրակարգում ընդգրկված էր 9 հարց, որոնցից առանցքային էր Եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների մինչև 2025 թվականի նախագիծը: «Կա մեկ հարց, որը վերաբերում է գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը: Գազի ընդհանուր շուկայի ձեւավորման հարցը պետք է լուծվի: Այստեղ բելառուսական կողմի առաջարկներն են, նրանք բավականին հստակեցնում են, թե ինչ պետք է գրված լիներ գազի ընդհանուր շուկայի ձևավորման միջազգային պայմանագրի նախագծում, որը, կարծում եմ, մշակողից (իսկ դա Ռուսաստանի Դաշնությունն է) կստանանք այս տարվա դեկտեմբերին, առավելագույնը ՝ հաջորդ տարվա հունվարին: Ռուսական կողմը չի առարկում, որ այդ գրառումը լինի, բայց նրանք կարծում են, որ ավելորդ հստակեցումը չպետք է լինի ռազմավարական ուղղությունների առարկա: Այն արդեն կարող էր համապատասխան ձևով արտացոլվել և մշակվել միջազգային պայմանագրի համապատասխան ձևակերպումների փուլում, քանի որ այնտեղ շատ դրույթներ կլինեն, որոնք վերաբերվում են գազի սակագնին»,- ասել է Մյասնիկովիչը:

Lragir.am,
04-12-2020 17:46