Մենք հասկացրել ենք Մոսկվային, որ Մինսկի խումբը պետք է ներգրավվի Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմանը. Գերմանիայի ԱԳՆ

04-12-2020 18:36

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասն առաջարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբին ներգրավել Լեռնային Ղարաբաղում հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն: «Մենք նախկինի պես համոզված ենք, եւ այդ մասին հստակ հասկացրել ենք Մոսկվային, որ Մինսկի խումբը միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում պետք է ներգրավվի այս հակամարտության քաղաքական կարգավորմանը: Եվ բոլորը այս երկու օրերին արտահայտվել են այնտեղ ԵԱՀԿ դերի ուժեղացման աջակցությամբ», ասել է Մաասը՝ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի երկօրյա տեսակոնֆերանսից հետո պատասխանելով լրագրողների հարցերին:

Lragir.am,
04-12-2020 18:36