related topics
Ավշարի համայնքապետարանը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ կոչ անում երկրի բոլոր համայնքապետարաններին՝ միանալ այդ պահանջին: Համայնքապետարանի պաշտոնական էջում տեղադրված հայտարարության մեջ ասվում է. «Ավշարի համայնքապետարանը համայնքի ղեկավարի գլխավորությամբ պահանջում է դավաճան վարչապետի հրաժարականը, ուղերձ է հղում Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքների ղեկավարներին եւ բնակիչներին հանդես գալ նման պահանջով եւ ակտիվորեն մասնակցել դավաճան Նիկոլ Փաշինյանի հրաժարականի գործընթացներին»: