ԼՂՀ-ն եւ Ռուսաստանը քննարկում են օդային հաղորդակցության բացման հարցը. Մոսկվայից չվերթները կարող են սկսվել արդեն դեկտեմբերին

04-12-2020 19:54

Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ռուսաստանի իշխանությունները քննարկում են օդային հաղորդակցության բացման հարցը, ՌԴ-ից առաջին չվերթները Ստեփանակերտի օդանավակայանում կարող են վայրէջք կատարել արդեն դեկտեմբերին, ՌԻԱ Նովոստի – ին պատմել է ԼՂՀ վարչակազմում աղբյուրը: «Այժմ երկու կողմերն էլ՝ մերն ու ռուսականը, ջանքեր են գործադրում, որպեսզի դա տեղի ունենա», – ասել է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով արդեն մինչեւ տարեվերջ Ստեփանակերտում աշխատանքի վերսկսման հնարավորության մասին հարցին: Նա հավելել է, որ օդային նավահանգիստը կսպասարկի նաեւ ուղեւորային չվերթները, որոնք, ինչպես սպասվում է, ԼՂՀ կժամանեն ոչ միայն Մոսկվայից, այլեւ Ռուսաստանի տարածաշրջաններից: Մեկ այլ աղբյուր հաստատել է այդ ծրագրերի իսկությունը: Նրա խոսքով՝ «հավանաբար, արդեն մինչեւ այս ամսվա վերջ մենք ականատես կլինենք, թե ինչպես առաջին ռուսական ինքնաթիռները վայրէջք կկատարեն Լեռնային Ղարաբաղում»:

Lragir.am,
04-12-2020 19:54