Ադրբեջանն առաջին անգամ ՄԻԵԴ-ին տեղեկատվություն տրամադրեց մի շարք գերիների վերաբերյալ. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

04-12-2020 23:55

Այսօր Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրեց մանրամասն տեղեկատվություն Ադրբեջանում պահվող մի շարք ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջից: «ՀՀ կառավարության դիմումի հիման վրա այսօր Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրեց մանրամասն տեղեկատվություն Ադրբեջանում պահվող մի շարք ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերաբերյալ: ՄԻԵԴ-ը սահմանել է ժամկետ՝ մինչեւ դեկտեմբերի 11-ը, Ադրբեջանում պահվող ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերաբերյալ բժշկական փաստաթղթեր եւ լուսանկարներ տրամադրելու համար», հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:

Lragir.am,
04-12-2020 23:55