Սկանդալային ձայնագրություն. Լուկաշենկոն Ալիևի անունից Սերժ Սարգսյանին 5 միլիարդ դոլար է առաջարկել՝ Արցախի 7 շրջաններից հրաժարվելու համար

07-12-2020 22:25

Համացանցում հայտնվել է Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եւ Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոյի խոսակցության ձայնագրությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին: Ձայնագրության մեջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասում է, որ Ալիևի 5 միլիարդ դոլար է առաջարկել Սերժ Սարգսյանին՝ Արցախի 7 շրջաններից հրաժարվելու դիմաց, ինչին ի պատասխան Սերժ Սարգսյանը մերժում է առաջարկը՝ ասելով ինքը պատրաստ է 6 միլիարդ դոլար տալ Ալիևին, որպեսզի վերջինս հրաժարվի 7 շրջանից: Երբ Լուկաշենկոն կրկին տարածքները հանձնելու հարցն է բարձրացնում՝ Սերժ Սարգսյանն ասում է. «Ես չեմ կարող դա անել: Ինչու՞: Որովհետեւ այդ յոթ շրջանները գրավվել են հինգ հազար տղաների կողմից, որոնք այնտեղ զոհվել են»:

Lragir.am,
07-12-2020 22:25