Ameriastream. Արագ ու հարմարավետ դրամային փոխանցումներ` աշխարհի ցանկացած կետից

09-12-2020 16:10

Ամերիաբանկը շարունակում է ներդնել և գործարկել բանկային հեռավար ծառայություններ, որոնց նպատակն է բոլոր  հաճախորդների համար ստեղծել առավել հարմարավետ և ժամանակակից լուծումներ: Դրամային տարբեր փոխանցումների համակարգերին այսուհետ ավելացել է ևս մեկը`  Ameriastream-ը, որը հնարավորություն է ընձեռում  գումար փոխանցել աշխարհի ցանկացած կետից: Փոխանցված գումարը կանխիկացվում է բանկոմատի միջոցով` պարզապես մուտքագրելով փոխանցողի կողմից տրամադրված ութանիշ գաղտնաբառը: Ameriastream-ով գումար փոխանցելու համար պետք է ameriastream.ameriabank.am կայք-էջում մուտքագրել ուղարկողի և ստացողի հեռախոսահամարները, վճարային քարտի տվյալները և փոխանցվող գումարը: Գործարքի ավարտին համակարգը տրամադրում է ութանիշ գաղտնաբառ, որը պետք նախընտրած անվտանգ ճանապարհով փոխանցել ստացողին: Գումարը կարելի է ստանալ փոխանցումից անմիջապես հետո` բանկոմատի «Առանց քարտի գործառնություններ» բաժնում մուտքագրելով համապատասխան գաղտնաբառը: Ամերիաբանկը, որպես թվայնացման ուղղությամբ զարգացող Բանկ, շարունակում է ընդլայնել առցանց ծառայությունների շրջանակը` հնարավորություն ընձեռելով օգտվել բանկային ծառայություններից  առավել հարմար և արագ տարբերակով: «Ամերիաբանկ» ՓԲԸ Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամբողջական տեղեկատվության համար  այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Lragir.am,
09-12-2020 16:10