Հայէկոնոմբանկը ընդլայնում է իր մասնաճյուղային ցանցը

10-12-2020 18:12

Հայէկոնոմբանկը, կարևորելով իր հաճախորդների ֆինանսական պահանջմունքները և հարմարավետությունը, ներկայանում է նոր՝ 53-րդ «ՔԱՆԱՔԵՌ» մասնաճյուղով, որը թվով երրորդն է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում (հասցե` Զ. Քանաքեռցու փող. թիվ 131): Հաճախորդները կարող են օգտվել ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթից երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-17:30-ը: Բանկը ներկայացված է ՀՀ ողջ տարածքում (30-ը` Երևանում, 22-ը՝ ՀՀ մարզերում) և Արցախի Հանրապետությունում:

Lragir.am,
10-12-2020 18:12