Անչափահասների կողմից ծխախոտի օգտագործումը նվազում է։ CDC

25-12-2020 18:31

Աղբյուրը՝ bloomberg.com Լավ լուրեր այս դժվարին ու անհանգիստ տարում․ երեխաներն այլևս այդքան էլ հաճախ չեն սկսում ծխախոտ օգտագործել՝ նույնիսկ տարածում ստացած էլ․ սիգարետը: Այս ամենը սկսվել է դեռ մինչև ԱՄՆ-ում հայտարարված կարանտինն ու տեղաշարժման արգելափակումները: Համաձայն ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կողմից հունվարի 16-ից մարտի 16-ը անցկացված հետազոտության արդյունքում կազմված նոր զեկույցի տվյալների՝ ծխախոտ օգտագործող միջնակարգ ու ավագ դպրոցի աշակերտների թիվը 2020թ․ նվազել է մինչև 28%՝ հասնելով մոտ 4․5 միլիոնի: Այս անկումները հիմնականում պայմանավորված էին էլեկտրոնային սիգարետի, սիգարի և անծուխ ծխախոտային արտադրատեսակների ավելի քիչ օգտագործմամբ: Անչափահսների կողմից ծխախոտի օգտագործումը կենտրոնական խնդիր է սիգարետ արտադրող ընկերությունների, ինչպես նաև էլ․ սիգարետ արտադրող ընկերությունների համար, ինչպիսին է «Ջուուլ Լաբս» ընկերությունը, ում վեյփինգի սարքերը անչափահասներին գրավելու համար քննադատության արժանացան: «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերությունն այս ամիս ստացավ հիմնական թույլտվություն ԱՄՆ-ի Սննդամթերքի և Դեղամիջոցների Վերահսկողության Վարչության կողմից, որը չի հայտնաբերել ոչ մի վկայություն, որ IQOS 3 ծխախոտի տաքացման համակարգը հանգեցրել է երիտասարդության շրջանում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման ծավալի աճի: CDC-ը չի հայտնաբերել ոչ մի փոփոխություն աշակերտների կողմից սիգարետի, ծխախոտի տաքացման համակարգերի, նարգիլեի ու ծխամորճի օգտագործման ծավալների մեջ: Եվ չնայած օգտագործման ընդհանուր ծավալերի անկման, ավագ դպրոցի աշակերտների քառորդը դեռ օգտագործում է ծխախոտային արտադրատեսակների որոշ տեսակներ: Սիգարետի մնայունության զարմանալի մակարդակն ապացուցվել է «Ալտրիա Գրուպ» ընկերության ուսումնասիրությունների արդյունքներով, որոնք հաստատում են, որ սիգարետի վաճառքը մեծ ծավալներով շարունակվել է կորոնավիորւսային համաճարակի ընթացքում: ԱՄՆ-ում Մարլբորո բրենդի արտադրող ընկերությունը նշում է, որ որոշ երկարաժամկետ ծխողներ, ովքեր անցում էին կատարել վեյփերի, նորից վերադարձել են սիգարետ ծխելուն: Նրանք, ովքեր էլ․ սիգարետը համարում են ավելի քիչ վնասակար, բարձրաձայնում են մտահոգություններ, որ 2019թ․-ին մահացու թոքային հիվանդությունների տարափը կարող էր վախեցնել վեյփերի որոշ օգտատերերի՝ ստիպելով վերադառնալ սիգարետի: Հակածխախոտային պայքարի կողմնակիցները նշում են, որ ընդհանուր առմամբ չկա ապացույց, որ էլ․ սիգարետն ավելի քիչ վնասակար է, ավելին, այն նպաստում է երիտասարդ սերունդների մոտ ծխախոտից կախվածություն առաջացնել նիկոտինի բարձր մակարդակների մատակարարման, ինչպես նաև գեղեցիկ փաթեթավորման և մրգային համերի միջոցով:

Lragir.am,
25-12-2020 18:31