Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նստաշրջանը. ՈՒՂԻՂ

29-12-2020 11:06

ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նստաշրջանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 28-ին գումարված նստաշրջանի օրակարգում ներառված է 15 հարց: Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն և կքվեարկեն «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում և մի շարք այլ օրենքների նախագծերում փոփոխություններ և լրացումների կատարելու օրենսդրական փաթեթը: Խորհրդարանի նիստի ընթացքում կքննարկվի նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի` որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին հարցը: Ազգային ժողովում փակ և գաղտնի քվեարկությամբ կանցկացվի նաև Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրությունը:

Lragir.am,
29-12-2020 11:06