Աբրահամ Խաշմանյանը` «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

07-01-2021 14:58

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչի պաշտոնը կրկին ստանձնել է Աբրահամ Խաշմանյանը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Փորձառու մասնագետի գլխավորությամբ մեր թիմը երկու անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն, մեկական անգամ` Հայաստանի Գավաթակիր և Սուպերգավաթակիր, զգալի հաջողությունների է հասել եվրոպական մրցասպարեզում: «Ալաշկերտը» մարզումների կվերսկսի հունվարի 10-ից և երկու ուսումնամարզական հավաք կանցկացնի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Սպասվում են համալրումներ, որոնց մասին կհայտարարենք առաջիկայում:

Lragir.am,
07-01-2021 14:58