related topics
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մելիքյանը կզբաղեցնի թիմի գլխավոր մարզչի պաշտոնը: 41-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը եղել է Երևանի «Ալաշկերտը»: Բացի «Ալաշկերտից», Եղիշե Մելիքյանն աշխատել է նաև ուկրաինական «Մետալուրգ», «Ստալ» և «Լվով» ակումբներում: Մեր նոր գլխավոր մարզիչը հայ ֆուտբոլասերներին հայտնի է նաև Հայաստանի Ազգային հավաքականում իր ելույթներով, որի կազմում նա անցկացրել է 30 խաղ: